Բաժիններ՝

Իրանի նախագահի խորհրդականը նշել է ԱՄՆ-ի հետ բանակցելու պայմանը

Իրանը պատրաստ չէ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարել պատժամիջոցների ռեժիմի պահպանման պայմաններում: Այդ մասին հունիսի 24-ին Twitter-ում գրել է երկրի նախագահ Հասան Ռոուհանիի խորհրդական Հեսամոդին Աշնան:

«Մենք ասում ենք՝ պատերազմ չենք ցանկանում, բայց եւ չենք ընդունում պատժամիջոցները,-գրել է Աշնան: Բանակցություններ սկսելու վերաբերյալ ԱՄՆ-ի կողմից արվող առաջարկներն այն պայմաններում, երբ պահպանվում են սպառնալիքներն ու պատժամիջոցները, չեն կարող ընդունվել»:

Նրա խոսքով՝ «պատերազմի սպառնալիքը եւ պատժամիջոցները նույն մեդալի տարբեր երեսներն են»: «Եթե ԱՄՆ-ը համաձայնություն է ցանկանում միջուկային գործարքից զատ, ապա պետք է ինչ-որ բան առաջարկի, բացի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից, եւ միջազգային երաշխիքներով»,-ընդգծել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս