Կանադայի արևմուտքում 9 հազարից ավելի բնակիչներ են լքել իրենց տները անտառային հրդեհների պատճառով
Ալբերտայի նահանգի (Կանադայի արեւմուտք) 9 հազարից ավելի բնակիչներ են հարկադրված եղել հեռանալ իրենց տներից անտառային հրդեհների պատճառով: Հունիսի 19-ին այդ մասին իր կայքում հայտնել է տարածաշրջանի հրշեջ ծառայությունը։
Ալբերտայում անտառներն այրվում են մայիսի կեսերից, կրակը շարունակում է տարածվել շոգ եւ չոր եղանակի պատճառով: Ներկայում տարածաշրջանում արձանագրված է բռնկման 27 օջախ, որոնց մեծ մասը գտնվում է նահանգի հյուսիսում: Միայն վերջին մեկ օրվա ընթացքում տարածաշրջանում 10 նոր անտառային հրդեհ է առաջացել:
Հրդեհաշիջմանը ներգավված է ավելի քան 1,2 հազար հրշեջ, նաեւ օգտագործվում են 20 միավոր զանազան ավիատեխնիկա եւ գրեթե100 միավոր վերգետնյա հատուկ տեխնիկա: Հրդեհներից մի քանիսին տրվել է բարդության բարձրագույն կատեգորիա: Իրենց տները լքել են Ալբերտայի մի քանի տասնյակ բնակավայրերի բնակիչներ, այդ թվում՝ Հայ Լեւել քաղաքի շուրջ 4 հազար բնակիչ: Բնակչության տարահանումն սկսվել է մայիսի վերջին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: