Բաժիններ՝

Էկվադորում գտել են պղնձի, ոսկու և արծաթի՝ աշխարհում ամենախոշոր հանքավայրերից մեկը. EFE

Էկվադորի Իմբաբուրայի հյուսիսային նահանգի տարածքում բացվել է ոսկու, պղնձի եւ արծաթի՝ աշխարհում ամենախոշոր հանքավայրերից մեկը: Հունիսի 12-ին այդ մասին հայտնել է EFE գործակալությունը՝ վկայակոչելով հարավամերիկյան երկրի էլեկտրաէներգտիկայի եւ էներգիայի վերականգնվող աղբյուրների, ածխաջրածինների, հանքարդյունաբերության նախարարության տեղեկատվությունը։

«Ալպալա» հանքավայրը կարող է լինել «արծաթի ամենախոշոր, ոսկու (պաշարներով) երրորդ եւ պղնձի՝ վեցերորդ պահեստարանը համաշխարհային վարկանիշում», ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Այն հայտնաբերվել է «Կասակաբել» նախագծի իրացման շրջանակում: Մասնագետներն «Ալպալայի» պաշարները, որի շահագործումը կարող Է տեւել 49 – 66 տարի, գնահատում են «10,9 միլիոն տոննա պղինձ եւ ավելի քան 23 միլիոն ունցիա ոսկի», ասված է Էկվադորի նախարարության տեղեկատվության մեջ:

Հանքավայրում պղնձի արդյունահանման ծավալն առաջին 25 տարում կկազմի շուրջ 207 հազար տոնա, ոսկունը՝ 438 հազար ունցիա, իսկ արծաթինը՝ 1,4 միլիոն ունցիա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս