Կանխվել է արգելված իրերի ներթափանցումը ՔԿՀ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ՔԿԾ և ԱԱԾ աշխատակիցների համատեղ միջոցառումների արդյունքում հունիսի 7-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ ընդունման ժամանակ կանխվել է կալանքի տակ գտնվող, քրեածին միջավայրում «օրենքով գող» ճանաչված անձի կողմից «5771 M» գրառմամբ 29 դեղահաբի, կոտրտված 6 այլ դեղահաբի և 0,5 գրամ քաշով բաց շագանակագույն, յուրահատուկ հոտով քսուքի ներթափանցումը ՔԿՀ։
Հատկանշական է, որ ենթադրաբար թմրամիջոց հանդիսացող դեղահաբերը և նյութը հայտնաբերվել են վերոհիշյալ անձի անձնական խուզարկությամբ:
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։