Բաժիններ՝

Մանե Թանդիլյանը դժգոհեց. ո՞ւր է Զարուհի Բաթոյանը

Այսօր ԱԺ մշտական հանձնաժողվներում 2018թ. բյուջեի կատարողականի քննարկմանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը չէր ներկայացել, ինչը հարուցեց ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը դժգոհությունը:

«Խոսափողի մոտ եմ հրավիրում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար… և ո՞վ պետք է ներկայացնի այս պարագայում: Պարոն Սաիյան, համեցեք։ Պետք է խնդրեմ, որ նախարարին փոխանցեք՝ մենք ժամկետացանկը մեկ ամիս առաջ փոխանցել ենք, որ նախարարները կարողանան իրենց գրաֆիկներում տեղ հատկացնել այս քննարկումներին:

Նաև վարչապետի հրահանգով և առհասարակ, բյուջեի քննարկումներին պետք է ներկայանան նախարարները»,- հայտարարեց Մ.Թանդիլյանը։

Փոխնախարար Սմբատ Սաիյանը տեղեկացրեց, որ նախարարը գործուղման է։

«Դրա համար ենք մեկ ամիս առաջ ուղարկում ժամկետացանկը, որ նախարարները կարողանան իրենց գրաֆիկներում տեղ հատկացնել»,- հակադարձեց Թանդիլյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս