«Բակո Սահակյանի գլուխը ջարդելը» բռնության կոչ է». Անդրանիկ Քոչարյան

«Բակո Սահակյանի գլուխը ջարդելը» բռնության կոչ է: Նման գնահատական այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ տվեց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Եղան նաև Արցախից կոչեր, և իրավապահ համակարգը գուցե ինչ-որ ձևով արձագանքել է»,- ասաց նա:

ՀՅԴ-ի և ՀԱԿ ակտիվիստի ծեծի փաստի հետ կապված՝ Քոչարյանը հիշեցրեց հայտնի թևավոր խոսք դարձած արտահայտությունը. «Սովետական միլիցիան ծեծին դեմ է»: Ըստ նրա՝ վերջին օրերին ոչ թե բռնության կոչեր են հնչում, այլ՝ գործողության, քանի որ ՀՀ-ն Հոկտեմբերի 27 տեսած երկիր է, և իրավապահ մարմինները պետք է շատ  զգոն լինեն, մամուլի հրապարակումները պետք է վերցնեն հիմք և իրականացնեն օրենքով սահմանված իրենց գործողությունները:

Հարցին՝ սոցցանցերում ատելության խոսքին վերջ տալու համար չպե՞տք է արդյոք իշխանությունն առաջինը հետ քաշի իր թիմակիցներին և կոչ անի դադարեցնել բռնությունների կոչերը, Ա.Քոչարյանը պատասխանեց. «Բռնությունների նկատմամբ իմ տեսակետը միարժեք բացասական է»:

Տեսանյութեր

Լրահոս