Բաժիններ՝

Ուժեղ քամին ու կարկուտը վնասներ է հասցրել Շիրակի մարզի համայնքներին

Շիրակի մարզում հունիսի 4-ի երեկոյան գրանցված ուժեղ քամին ու կարկուտը մեծ վնասներ է հասցրել: Քամու հետևանքով Գյումրիում պոկվել են շինությունների կտուրներ: Ինչպես «Արմենպրես» -ին տեղեկացրին ՀՀ ԱԻ Շիրակի մարզային փրկարարական վարչությունից, քամին պոկել է Գյումրու Նալբանդյան 6 Ա տան տանիքը և գցել փողոց՝ ճանապարհը դարձնելով անանցանելի, իսկ տան մուտքն ու ելքը արգելափակել։ Դեպքի վայր է ժամանել Շիրակի մարզի հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ։ Տարածքը մեկուսացվել և հոսանքազրկվել:

Ուժեղ քամին ու կարկուտը վնասներ է հասցրել նաև Ախուրյանի և Ամասիայի տարածաշրջանների համայնքներին՝ արմատախիլ են եղել ծառեր, պոկվել տանիքներ, իսկ կարկուտից վնասվել ցանքատարածություններ: Հիմնականում տուժել են աշնանացան ցորենի ցանքատարածությունները: Վնասի չափերը ճշտվում են:

Արմենուհի Մխոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930