 
                        Գեղամ Մանուկյանը չի զղջում ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանին դաստիարակչական ապտակ հասցնելու համար
 
                                    ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը չի զղջում ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանին դաստիարակչական ապտակ հասցնելու համար և համարում է, որ հասարակության ներսում ատելության խոսքի տարածման, Արցախի հոգևոր առաջնորդի հասցեին ուղված ցանցկացած անբարո խոսք պիտի զսպվի և կանխվի ոչ միայն իր նման հայրենասերների, այլև պետական մակարդակով։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գ. Մանուկյանը, ով այս պահին Կենտրոնի ոստիկանության բաժնում է:

 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        