Կար երկու տարբերակ. Իշխանությունն ուսումնասիրում է Հրայր Թովմասանի դոսյեները. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլի» մեր աղբյուրի փոխանցմամբ` իշխանությունները շտապում են Վահե Գրիգորյանին ՍԴ «մուտքագրել». «Վահեն հեռահար ծրագրով է ՍԴ գնում. չնայած թիմում նաեւ տեղյակ են Հրայր Թովմասյանի դիրքորոշմանը` նա հրաժարական չի տալու»:

«Ունեինք երկու ճանապարհ` ժողովրդին կոչ անել ու շրջափակել ՍԴ-ն, ինչպես ԱԺ-ն ու դատարանները, հրաժարական պարտադրել, սակայն կատեգորիկ որոշվել է այդ ուղին չընտրել»:

Կարծում եք` վեթինգով ինչ-որ բանի կհասնե՞ք։ «Ինչո՞ւ ոչ»: Ի դեպ, մեր տեղեկություններով, արդեն իսկ ուսումնասիրվում են Հրայր Թովմասյանի «դոսյեները»` արդարադատության նախարար եղած ժամանակվա։ Նրա կողմնակիցները պնդում են` «սրտներն ուզածի չափ թող նայեն»։ «Ճիշտ կլինի, որ իշխանությունները մտածեն իրենց` երբեմնի կալանավորված, գաղտնալսման հերոս Վահեի մասին»,- ասաց իրավաբան մեր զրուցակիցներից մեկը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս