ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ կգումարի՝ Նիկոլ Փաշինյանի կոչի վերաբերյալ արտահերթ նիստ գումարելու հարցով

Այսօր Ազգային ժողովի խորհուրդն արտահերթ նիստ կգումարի՝ քննարկելու «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու մասին նախաձեռնությունը:

ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ բավարար քանակի ստորագրություններ կան արտահերթ նիստ հրավիրելու համար, սակայն ԱԺ խորհուրդը պետք է որոշում կայացնի:

«Օրակարգը հստակ է՝ հայտարաության նախագիծ, որը վերաբերում է նախօրեին վարչապետի կողմից արված կոչին: Խորհուրդը կորոշի՝ արտահերթ նիստ կլինի՞, թե՞ ոչ: Եթե որոշեն, որ մեր ներկայացրած օրակարգն իրավաչափ չէ և նպատակահարմար չեն գտնում նիստ հրավիրել, ապա կարող են և մերժել, իրենք մեծամասնություն են»,- ասաց Ն.Զոհրաբյանը:

Տեսանյութեր

Լրահոս