Բաժիններ՝

«Չելսին» ցանկանում է Ազարին փոխարինել Կոուտինիոյով

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոն կարող է վերադառնալ անգլիական Պրեմիեր լիգա:

Բրազիլացու նկատմամբ դեռևս հավակնություններ ունի միայն «Չելսին»: Ակումբը ցանկանում է նրանով փոխարինել Էդեն Ազարին, ով երազում է տեղափոխվել «Ռեալ»: Իհարկե, ինչպես հաղորդում է Cadena SER-ը, տրանսֆերը կիրականանա, եթե լոնդոնցիներին հաջողվի չեղյալ հայտարարել ՖԻՖԱ-ի կողմից սահմանված տրանսֆերային արգելքը:

«Բարսելոնան» 2018թ. հունվարին Կոուտինիոյի համար վճարել է 160 մլն եվրո:

Պրիմերայի 2018-19թթ. մրցաշրջանում Ֆիլիպեն դարձել է 5 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս