Նիկոլ Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի հետ չի շփվում: Այսօր ասուլիսի ժամանակ, պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է՝ մայիսի 9-ի կապակցությամբ Արցախում գտնվելիս այնտեղ նա հանդիպի Սերժ Սարգսյանի հետ, ասաց.

«Ձեր կարծիքով՝ ես Սերժ Սարգսյանի հետ շփվելո՞ւ եմ: Էնպես գրում են՝ Սերժ Սարգսյանն Արցախ է գնում, Նիկոլ Փաշինյանն էլ է Արցախում լինելու: Է հա, ինքն էլ ա Հայաստանում, ես էլ եմ Հայաստանում, դրանից ի՞նչ ա, ինքն էլ ա Երևանում, ես էլ եմ Երևանում, նույնիսկ եղել ա ժամանակ, որ ինքն էլ էր կառավարական դաչաներում, ես էլ էի, դրանից ի՞նչ: Երբ որ ինձ պետք լինի Սերժ Սարգսյանի հետ խոսել, ես կխոսեմ»: Ն. Փաշինյանը շեշտեց, որ որևէ մեկը չի կարող որոշել, որ ինքը հանդիպի Սերժ Սարգսյանի հետ, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը:

«Սերժ Սարգսյանը չի կարող որոշել՝ ինձ հետ հանդիպե՞լ, թե՞ ոչ, բայց ես կարող եմ որոշել՝ իր հետ հանդիպել, թե ոչ: Պա՞րզ է էս ամեն ինչը»:

Նա նշեց, որ չի պատրաստվում հանդիպել Ս. Սարգսյանի հետ:

 

Տեսանյութեր

Լրահոս