Բաժիններ՝

Բաչկովը և բռնցքամարտի հավաքականի մյուս անդամները հաջող են մեկնարկել միջազգային մրցաշարում

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամները հաջող են մեկնարկել միջազգային մրցաշարում:

Սանկտ Պետերբուրգում մեկնարկած «Սանկտ Պետերբուրգի նահանգապետի գավաթի» խաղարկությունում Հայաստանը ներկայացնող 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը հաղթանակ են տարել: Վերջինս դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:

Հայաստանի ներկայացուցիչներից այսօր ռինգ դուրս կգան 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանն ու 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս