Բաժիններ՝

Արսեն Թորոսյանին կփոխարինի Անահիտ Ավանեսյանը. նա մեկնում է արձակուրդ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արսեն Թորոսյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել: Որոշման մեջ մասնավորապես ասված է.

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝

1. Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասերը՝ 2019 թվականի հուլիսի 17-23-ը ներառյալ և օգոստոսի 6-13-ը ներառյալ:

2. Արսեն Թորոսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում առողջապահության նախարարին կփոխարինի առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031