ՎՏԲ-Հայաստան Բանկը մայիսյան տոներին ընդառաջ ըստ ավանդույթի մեկնարկում է «Հաղթանակ» ավանդային ակցիան

Մայիսյան տոներին ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է նոր «Հաղթանակ» ավանդային ակցիան: Ակցիայի շրջանակներում հաճախորդներին հնարավորություն է տրվում ներդնել գումար սկսած 100,000 ՀՀ դրամից` տարեկան 9% տոկոսադրույքով: Ավանդի գործողության ժամկետը 9 ամիս է (270 օր), ավանդի արժույթը – ՀՀ դրամ: Ավանդի ժամկետի ավարտին Բանկը հաճախորդին կտրամադրի բոնուս` վճարելով տոկոսներ լրացուցիչ 9 օրացուցային օրվա համար:

Ակցիան կտևի 3 օր `մայիսի 7-ին, 8-ին և 10-ին:

Բոլոր այն հաճախորդների համար, ովքեր ավանդային ակցիայի ընթացքում կձակերպեն ավանդներ Բանկը պատրաստել է հատուկ քաղցր նվեր՝ տոնական շոկոլադ:

Բացի այդ, հաճախորդները կստանան MasterCard քարտեր առանց սպասարկման վճարի՝ ավանդի գործողության որջ ընթացքում:

Տրվող քարտի տեսակը կախված է ավանդի գումարից՝

  • MasterCard Standard – մինչև 7.000.000 ՀՀ դրամ,
  • MasterCard Gold – սկսած 7.000.001 ՀՀ դրամից:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես աշխատում է իր ավանդների պայմանների բարելավման համար, խթանելով հաճախորդներին խնայողություններ կատարել և ստանալ եկամուտ իրենց խնայողություններից:

«Հաղթանակ» ակցիայի մանրամասներին կարելի է ծանոթանալ Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am Բանկի պաշտոնական կայքում, ինչպես նաև՝ զանգահարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Տեսանյութեր

Լրահոս