Թուրքիան պետք է ընտրություն կատարի ռուսական S-400 համակարգերի և F-35 կործանիչների միջև. Պենտագոնի ղեկավար
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Պատրիկ Շանահանը հայտարարել է, որ Թուրքիան չի կարող միաժամանակ իր սպառազինության մեջ ունենալ և՛ ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր և ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի մյուս գործընկերների կողմից արտադրվող F-35 կործանիչներ: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Մայիսի 1-ին Ներկայացուցիչների պալատում մատակարարումների հանձնաժողովի անդամների հարցերին պատասխանելիս հայտարարել է ռուսական համակարգերի ձեռք բերման դեպքում Անկարան չի կարող ձեռք բերել F-35 կործանիչներ, քանի որ վտանգ կա, որ ամերիկյան տեխնոլոգիաները կարող են հայտնվել ռուսների ձեռքում:
Պատգամավորներից մեկի հարցին, թե արդյոք այդ ուղերձը բավականաչափ բաց տեքստով հասցվել է Անկարային, Շանահանը պատասխանել է, որ չի կարծում որ իրենք սխալված լինեն ուղերձի հարցում:
Պատգամավորը ճշտող հարց է ուղղել «Կամ մեկը, կամ էլ մյուսը. հակառակ դեպքում F-35 կործանիչներ չեն կարող ունենալ, այդպե՞ս չէ»:
Ի պատասխան Պենտագոնի ղեկավարն ասել է. «Այդ հարցում մեզ մոտ ամեն ինչ հստակ է»: