Բաժիններ՝

Արցախի խորհրդարանը ընդունել է պետական բյուջեում առաջարկվող փոփոխություններին առնչվող օրենքը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովն ապրիլի 3-ի նիտում ընդունել է ««Արցախի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը։

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, առաջին ընթերցումից հետո, ԱԺ Կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխան, պատգամավորները ներկայացրել են առաջարկներ, որոնց վերաբերյալ կառավարության դիրքորոշումը քննարկվել է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Օրինագծի շուրջ պատգամավորներ Արմեն Օհանյանը և Լյուդմիլա Բարսեղյանը ներկայացրել են առաջարկներ, որոնք վերաբերվում էին Հադրութի շրջանում և Ստեփանակերտ քաղաքում ճանապարհաշինության ծրագրերին:

Ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանն անդրադարձել է պատգամավորների առաջարկներին՝ նշելով, որ դրանք տեղ կգտնեն կառավարության կողմից առաջիկայում իրականացվելիք ծրագրերում:

Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը ներկայացրել Է նախագծի վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը, որից հետո խորհրդարանը 26 կողմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է ««Արցախի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս