Բաժիններ՝

««Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցների ճակատագիրը կախված է հանձնաժողովի որոշումից». Սեդրակ Առուստամյան

Քիչ առաջ ԱԺ-ում ավարտվեց տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած ցեմենտի հարցով աշխատանքային խմբի առաջին քննարկումը։ Հանդիպմանը մասնակցում էին խորհրդարանի, կառավարության ներկայացուցիչները, ցեմենտ արտադրողները՝ «Արարատցեմենտ», «Հրազդանցեմենտ», Գաջի գարծարանների ներկայացուցիչները։

«Արարատցեմենտի» կառավարիչ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի ղեկավար Սեդրակ Առուստամյանը լրագրողներին հայտարարեց, որ ինչ որոշում կընդունի հանձնաժողովը, իրենք կհամաձայնեն: Նա նշեց, որ իրենց դիրքորոշումը նույնն է, ինչ հայտարարել է գործարանի սեփականատեր, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Հարցին՝ ի՞նչ է լինելու գործարանի աշխատակիցների հետ, Առուստամյանը պատասխանեց, որ դա կախված է հանձնաժողովի որոշումից:

Հանձնաժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Գևորգյանի խոսքով՝ քննարկումը ծավալվել է զուտ տնտեսական թվային հաշվարկների վրա և իրենց նպատակն է գտնել ոսկե միջին լուծում:

Հաջորդ հանդիպումը կկայանա, երբ արտադրողները կպատասխանեն հանձնաժողովի հարցաշարին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս