Բաժիններ՝

Քաբուլը հայտարարել է, որ պատրաստ է զինադադար հաստատել թալիբների հետ

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարել է, որ կառավարությունը պատրաստ է զինադադար հաստատել «Թալիբան» շարժման հետ, եթե նա համապատասխան քայլեր ձեռնարկի: Այդ մասին հայտնել է Tolo News հեռուստաալիքը: Աֆղանստանի ժողովրդական ներկայացուցիչների հերթական համազգային ժողովի (Լոյա ջիրղա) երրորդ նիստը տեղի է ունեցել մայիսի 3-ին: Հանդիպման հիմնական նպատակը համապատասխան հիմքի պատրաստումն էր Աֆղանստանի կառավարության եւ «Թալիբան» արմատական շարժման միջեւ ուղղակի երկխոսություն անցկացնելու համար:

Ղանին, ելույթ ունենալով ժողովի փակման արարողությանը, հայտարարել է, որ կառավարությունը պատրաստ է զինադադարին: Նա նշել է, որ կառավարությունը պատրաստ է կատարել բոլոր այն հանձնարարականները, որոնք մատնանշված են Լոյա ջիրղայի բանաձեւում:

Այդ թվում՝ Աֆղանստանի կառավարությունը պատրաստ է զինադադար հայտարարել, եթե «Թալիբան»-ը նույնպես համանման պատրաստակամություն դրսեւորի: Լոյա ջիրղան մայիսի 3-ին հաստատել է բանաձեւ, որում խոսվում է այն մասին, որ Աֆղանստանի բնակիչները հանձնառու են խաղաղություն հաստատելու երկրում:

Պատգամավորները կոչ են արել Աֆղանստանի կառավարությանը եւ «Թալիբան»-ին՝ անհապաղ հրադադար հաստատել Ռամադանի առաջին օրվանից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս