Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. պայմանագրային զինծառայող եղբայրները մահացել են
Մայիսի 3-ին, ժամը 00:03-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին բախվել են «ԿամԱԶ» մակնիշի (վարորդ՝ Ն.Թ., ծնված 1986 թ.) և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները: ՃՏՊ-ի հետևանքով «Toyota» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Ա.Ա.-ն (ծնված 1994 թ.) տեղում մահացել է:
Փրկարարները «Toyota» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել մյուս ուղևորին՝ Լ.Ա.-ին (ծնված 1996 թ.): Վերջինս հոսպիտալացվել է Մեղրի քաղաքի ԲԿ, որտեղ մահացել է:
Փրկարարներն Ա.Ա.-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային և հոսանքազրկել «Toyota» մակնիշի ավտոմեքենան:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածները հարազատ եղբայրներ են, ովքեր ծառայում էին ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայողներ: