Բնակարանի դուռը փակել են տղամարդու վրա և շենքի բակից փախցրել են ավտոմեքենան
Ապրիլի 28-ին, ժամը 17.38-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 25-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ նույն օրը, ժամը 17.30-ին, Տիգրան և Մհեր ներկայացած անձինք իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան գնելու նպատակով իրեն հրավիրել են Երվանդ Քոչարի փողոցի 21/1 շենքի մի բնակարան, որտեղ Մհերը խաբեությամբ և իր վստահությունը չարաշահելով՝ բնակարանի դուռը փակել է իր վրա և շենքի բակից փախցրել իր ավտոմեքենան:
Ապրիլի 29-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ խարդախությունը կատարած անձը 1982 թ. ծնված Հայկ Բ.-ն է, որը նույն օրը իր բնակության վայրից բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ապրիլի 29-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունքում հարուցվել է քրեական գործ:
Հայկ Բ.-ն ներկայացրել է հափշտակված ավտոմեքենան:
Հայկ Բ.-ն ձերբակալվել է:
Կատարվում քննություն: