Նարինե Մկրտչյանը դիմել է Վլադիմիր Վարդանյանին

«Քաղաքական լիգայի» համակարգող, Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը նամակով դիմել է ՀՀ Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին:

Նամակում մասնավորապես նշված  է՝  «Քաղաքական լիգայի» անունից պատիվ ունեմ դիմել ձեզ առաջարկ-խնդրանքով մինչև մայիսի 15-ը հրավիրել խորհրդարանական լսումներ՝  քննարկելու նոր Սահմանադրության ընդունման  հնարավորությունը, հեռանկարը, նպատակահարմարությունը և անհրաժեշտությունը:

Նոր Սահմանադրության ընդունման հարցը, կառավարման մոդելի ընտրությունը, Սահմանադրության առանցքային գաղափարները, թեզերը և դրույթները, մեր համոզմամբ, պետք է դրվեն հասարակական-քաղաքական լայն և ընդգրկուն քննարկման, և խորհրդարանը, որպես օրենսդիր և քաղաքական մարմին, պետք է լինի առաջատարն ու նախաձեռնողն այդ  հարցում»:

Որպես նոր Սահմանադրության ընդունման  հիմնավորում նամակին կից ներկայացվել է նաև «Քաղաքական լիգայի» ս/թ մարտի 25-ի հայտարարության տեքստը:

«Քաղաքական լիգայի»
23.04.2019թ.

Տեսանյութեր

Լրահոս