Բաժիններ՝

Քադիրովը բացատրել է Չեչնիայի առաջատար դիրքը Ռուսաստանի ժողովրդագրական վարկանիշում

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը ՌԻԱ Նովոստիին մեկնաբանել է հանրապետության առաջատար դիրքը Ռուսաստանի ժողովրդագրական վարկանիշում՝ դա բացատրելով տարածաշրջանում իրականացվող սոցիալական քաղաքականության արդյունքով եւ հասարակության մեջ պահպանվող ավանդույթներով:

Ապրիլի 22-ին ՌԻԱ Նովոստին հրապարակել Է մի հետազոտություն, որում Սեւաստոպոլը, Ինգուշիան եւ Չեչնիան ժողովրդագրական վարկանիշի առաջատարներն են. այս տարածաշրջաններում բնակչության թվաքանակը վերջին երեք տարվա ընթացքում ավելացել է առավել զգալի չափով: Այսպես, 2016-2018 թվականների ընթացքում Չեչնիայի բնակչության թվաքանակն աճել է 4,5 տոկոսով:

«Դա սոցիալական քաղաքականության արդյունքն է: Չեչնիայում մշտապես հոգ է տարվում բազմազավակ ընտանիքների մասին, կառուցվում են մանկական նախադպրոցական հաստատություններ, մանկական հիվանդանոցներ: Մենք չունենք մանկատներ ու խնամազուրկ երեխաներ: Հասարակության մեջ ընդունված չէ ընտանիքում երեխաներ չունենալ»,-հայտարարել է Քադիրովը: Նրա խոսքով՝ «հատուկ նշանակություն ունի ամուսնացող երիտասարդների առողջ կենսակերպը»: «Խորապես մտածված աշխատանք է տարվում բարոյահոգեբանական դաստիարակության ուղղությամբ, որը թույլ է տվել բազմակի նվազեցնել ալկոհոլային խմիչքների եւ թմրամիջոցների օգտագործման մակարդակը»,-ընդգծել է Քադիրովը:

Նա հիշեցրել է, որ Չեչնիայում ստեղծվել է հոգեւորականության հանձնաժողով, որն օգնում է վերամիավորվել բաժանված ընտանիքներին:

«Վերջին երկու-երեք տարվա ընթացքում հանձնաժողովը կարողացել է վերամիավորել հազարից ավելի ընտանիքների»,-նշել է Չեչնիայի ղեկավարը: Քադիրովն ինքը բազմազավակ հայր է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս