Բաժիններ՝

Արգենտինայում հավանություն են տվել փողոցում կանանց նկատմամբ հետամտումները հանցագործություն ճանաչելու օրենքին

Արգենտինայի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել այն օրենքին, որի համաձայն փողոցում կնոջ նկատմամբ հետամտումները համարվում են քրեական հանցագործություն: Օրենսդրական նախաձեռնությունն ընդունվել է միաձայն: Ավելի վաղ դրան հավանություն էր տվել խորհրդարանի ստորին պալատը:

Օրենքի տեքստի համաձայն, «հասարակական վայրերում կանանց նկատմամբ բռնություն» ասելով նկատի են առնվում «սեռական ենթատեքստով գործողությունները կամ բանավոր արտահայտությունները, որոնք շոշափում են կանանց պատիվը կամ ֆիզիկական անձեռնմխելիությունը, խանգարում են նրա ազատ տեղաշարժմանը կամ ստեղծում թշնամական կամ վիրավորական մթնոլորտ»:

Հավանության արժանացած նախաձեռնությունը ոստիկաններին պարտավորեցնում է «գործողություններ ձեռնարկել կանանց պաշտպանելու համար», եթե նրանք ոտնձգությունների են ենթարկվում: Բացի այդ, օրենքով նախատեսվում է անվճար թեժ գիծ բացել տուժածների համար:

Հարցման տվյալներով, որն անցկացվել է «Լատինամերիկյան հայրենիքի կանայք» իրավապաշտպան շարժման կողմից, արգանտինուհիների 93 տոկոսը փողոցային ոտնձգությունների զոհ է դարձել: Հարցման մասնակիցների շուրջ 80 տոկոսը խոստովանել են, որ իրենց անվտանգ չեն զգում, երբ փողոցում մենակ են քայլում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս