Կիմ Չեն Ունը Ռուսաստան կայցելի ապրիլի երկրորդ կեսին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մոտ ժամանակներս հանդիպում կունենա ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հետ: Այդ մասին հայտնել է Կրեմլի կայքը: «Վլադիմիր Պուտինի հրավերով ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ունը այցով Ռուսաստան կժամանի ապրիլի երկրորդ կեսին»,-ասված է Կրեմլի կայքում:
ՌԴ պլանավորվող այցն առաջինը կդառնա Կիմ Չեն Ունի համար. ավելի վաղ նա Ռուսաստանում երբեք չի եղել: Նրա հայրը՝ Կիմ Չեն Իրը, ընդհակառակը, քանիցս ՌԴ է ժամանել հատուկ զրահապատ գնացքով: Ապրիլի 18-ին ավելի վաղ «Ռյոնհապ» գործակալությունը, վկայակոչելով աղբյուրներ, հայտնել է, որ Կիմ Չեն Ունը կարող է Ռուսաստան՝ Պուտինի հետ հանդիպման ուղեւորվել սեփական զրահագնացքով:
Գործակալությունը ենթադրել է, որ Պուտինի եւ Կիմ Չեն Ունի հանդիպումը կկայանա Վլադիվոստոկում: