Բաժիններ՝

Apple-ը և Qualcomm-ը համաձայնել են դադարեցնել դատաքննությունը. Wall Street Journal

Apple ընկերությունը եւ պրոցեսորների մատակարար Qualcomm-ը համաձայնության են եկել Քուփերթինոյի ընկերության կողմից արտոնագրերի հեղինակային իրավունքների խախտումների վերաբերյալ դատական քննությունը դադարեցնելու շուրջը: Այդ մասին հայտնել է Wall Street Journal (WSJ) թերթը:

Ըստ թերթի՝ Apple-ը եւ Qualcomm-ը համաձայնության են եկել պրոցեսորների արտոնագրերի եւ մատակարարումների շուրջը: WSJ-ն ընդգծում է, որ ընկերությունները դադարեցնում են դատավեճերը, սակայն Apple-ը պարտավորվում է 31 միլիոն դոլար վճարել Qualcomm-ին, գումարն ավելի վաղ սահմանել է Կալիֆոռնիայի նահանգի Սան Դիեգոյի դաշնային դատարանը:

Նաեւ հայտնի է դարձել, որ կողմերը պլանավորում են պահպանել համալրող մասերի մատակարարման պարտավորագիրը, որն ավելի վաղ կնքվել է երկու ընկերությունների միջեւ: Ընկերությունների արտոնագրային պատերազմն ընթանում էր 2017 թվականի հունվարից: Տարաձայնությունների հետեւանքով Չինաստանում սահմանել են iPhone-ի մի քանի մոդելների վաճառքի արգելք, Գերմանիայում վաճառքները հայտնվել են սպառնալիքի տակ, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս