«Ռազբորկան» շարունակվել է Մարուքյանի աշխատասենյակում. Հայրապետյանը գնացել է «հաշիվ մաքրելու». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ դահլիճում «Իմ քայլի» եւ ԼՀԿ-ի միջեւ «ռազբորկան», մեր տեղեկություններով, շարունակվել է Էդմոն Մարուքյանի աշխատասենյակում: Մխիթար Հայրապետյանն այնտեղ է գնացել հաշիվ մաքրելու եւ պատասխան պահանջելու Մարուքյանից՝ իրեն ուղղված «դու ո՞վ ես» արտահայտության համար: Մեզ չհաջողվեց մանրամասներ իմանալ, սակայն Մարուքյանն ասաց․ «Չհասկացվածության պահ էր, եկել էր պարզաբանեինք»:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում գարնանային սրացումներ էին, իշխանության եւ ընդդիմության միջեւ փոխհրաձգությունն այնքան թեժացավ, որ սկսեցին բացահայտ սպառնալ իրար։ Մխիթար Հայրապետյանն ասաց, որ եթե ընդդիմությունը չփոխի իր ոճը, ապա կփոխեն իրենք․ «Եվ ես չեմ ուզում, որ որեւէ մեկը խաբնվի մեր երիտասարդ տարիքին, իսկ «դուխի» հետ կապված՝ առնվազն այս հատվածը պրակտիկորեն ապացուցել է, որ ունի»:

Ի դեպ, նա վեճով այնքան էր տարվել, որ անտեսեց իր հրավերով ԱԺ-ում կազմակերպված նկարչուհի Նարգիզ Փաշոյանի ցուցահանդեսը: Որեւէ պատգամավոր չեկավ ցուցահանդեսին, միայն Նարինե Թուխիկյանը պատահաբար հայտնվեց, եւ նկարչուհին նրան խնդրեց հայտարարել ցուցահանդեսի բացումը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930