Բաժիններ՝

Հայաստանում տրանսգենդերի հարցը շահարկելու հետևանքով ԵԽԽՎ-ում բանաձևի նախագիծ է դրվել շրջանառության մեջ

Հայաստանում տրանսգենդերի հարցը շահարկելու հետևանքով ԵԽԽՎ-ում բանաձևի նախագիծ է դրվել շրջանառության մեջ, որտեղ խոսվում է Հարավային Կովկասում սեռական փոքրամասնությունների և տրասնգենդեր անձանց իրավունքների ոտնահարումների մասին և այդտեղ դոմինանտ հատված կա ՀՀ-ին վերաբերող:

Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Հայաստանը հիմա դրա հետ կապված խնդիրներ է ունենալու»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե նախագիծն ընդունվի, Հայաստանը դատապարտվող երկրներից է լինելու:

Ավելին՝ նույն նախագծում կա նաև Ադրբեջանը, որի հետ Հայաստանը նույն հարթության վրա է դրվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս