Բաժիններ՝

Պորոշենկոն Զելենսկուն անվանել է բոլոր անհայտներով հավասարում

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն «Ժողովրդի ծառա» կուսակցությունից երկրի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկուն համեմատել է «բոլոր անհայտներով հավասարման» հետ՝ նրա նախընտրական արշավի առանձնահատկությունների պատճառով:

Այդ մասին պետության ղեկավարը հայտարարել է ուկրաինական եւ արտասահմանյան բիզնեսի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը:

«Նա կարծես բոլոր անհայտներով հավասարում լինի: Նրա արշավը նման է համր կինոյի, որտեղ դերասանը աշխուժորեն շարժվում է, վիթխարի ակտիվություն հանդես բերում, բայց ոչ մի բառ չի արտասանում»,- ասել է նա: Պորոշենկոն խոստովանել է, որ նույնիսկ իր համար է բարդ հասկանալ, թե Զելենսկին ինչ է առաջարկում ընտրողներին այն դեպքում, եթե նախագահ դառնա:

«Հասկանալ, թե ինչ կլինի, շատ դժվար է նույնիսկ ինձ համար: Նրա թիմը մեզ՝ ուկրաինացիներիս, առաջարկում է ընտրել աչքներս խուփ: Թեկնածուն գրեթե չի անում քաղաքական հայտարարություններ»,- ասել է նա: Նախագահի կարծիքով՝ դա արվում է այն նպատակով, որ տարբեր քաղաքական հայացքներ ունեցող ընտրողները կարողանան Զելենսկուն համարել իրենց թեկնածուն, եւ այդ կերպ, կուրորեն քվեարկեն շոումենի օգտին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս