Սերբիայի ԱԳ նախարարը ցավակցություն է հայտնել Սլոբոդան Միլոշեւիչի այրու մահվան կապակցությամբ
Սերբիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար, Սերբիայի սոցիալիստական կուսակցության (ՍՍԿ) առաջնորդ Իվիցա Դաչիչը պատրաստ է ցանկացած օգնություն առաջարկել Միրա Մարկովիչի՝ Հարավսլավիայի նախկին ղեկավար Սլոբոդան Միլոշեւիչի այրու ընտանիքին, որը նախօրյակին վախճանվել է Ռուսաստանում: Այդ մասին հայտնել է ՍՍԿ-ի կայքը: Մարկովիչը վախճանվել է ապրիլի 14-ին 76 տարեկան հասակում՝ նախնական տեղեկատվությամբ՝ թոքերի բորբոքումից:
«Ես ցանկանում եմ ցավակցություն հայտնել ընտանիքին: Գուցե, մենք միշտ չէ, որ միանման տեսակետներ ենք ունեցել, բայց ես միշտ հարգել եմ նրան ոչ միայն որպես Սլոբոդան Միլոշեւիչի կնոջ, այլեւ որպես գիտական աշխատողի»,- հայտարարել է Դաչիչը:
2001 թվականին Բելգրադը նախկին նախագահին հանձնեց Հաագայի տրիբունալին, որտեղ նա 2006 թվականի մատի 11-ին վախճանվեց բանտախցում սրտամկանի տարածուն ինֆարկտից: Միլոշեւիչի այրին՝ Միրյանա (Միրա) Մարկովիչը, Սերբիայից հեռացել Է 2003 թվականին՝ որդու՝ Մարկոյի հետ մեկնելով Ռուսաստան: 2006 թվականին Ռուսաստանը նրանց ապաստան է տրամադրել: Կինը կտակել է իրեն թաղել Պոժարեւաց քաղաքում՝ Բելգրադից 80 կիլոմետր դեպի արեւելք, ամուսնու կողքին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: