Բաժիններ՝

«Ա՛յ այբբենարանի մնացորդ». Զարթոնքում գյուղացիները շարունակում են պնդել իրենց պահանջը՝ գյուղապետը պետք է հրաժարական տա

Զարթոնք գյուղի բնակիչներն այսօր Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի մոտ հասցրեցին բողոքել ոչ միայն գյուղապետ Պարույր Սարգսյանից, այլև Արմավիրի մարզպետից։

«Մարզպետը մեզ ասել է, իր մոտ ինչ թղթով էլ գնանք, իր համար մի հաշիվ է։ Մենք իրեն արհամարհած ունենք, ինքը մեզանով է մարզպետ, եթե այս համայնքը չլինի, մյուսը չլինի, ինքը ո՞վ է։ Գալիս ա մեր ջրի ժամանակը, ասում են՝ ջուր չկա, հենց գալիս ա իրենց ջրի ջամանակը՝ ԳԷՍ-ը տրաքում ա, ախր մի բան չէ։ Մենք աթոռի կռիվ չենք անում, այսքան ժողովրդի մեջ գյուղապետը մեզ անգրագետ է ասում, տո ա՛յ այբբենարանի մնացորդ»,- ասաց գյուղացիներից մեկը։

Ի պատասխան՝ Դավիթ Սանասարյանը նշեց, որ այդտեղ թշնամանք չի տեսնում, պարզապես անհամաձայնություն կա, որը նորմալ ճանապարհով պետք է լուծեն։

«Արմավիրի ՋՕԵ-ն ամբողջությամբ ուսումնասիրել ենք, շատ լուրջ խնդիրներով փոխանցել են Դատախազություն։ Մեզ համար շատ ենք կարևորել ջրի խնդիրը, որովհետև մեր ազգի ամենակարևոր ռեսուրսն է։ Այստեղ ավարտել ենք մեր ուսումնասիրությունը և ուզում ենք այնպիսի լուծում տալ, որ այս խնդիրներն առհասարակ չլինեն»,- նշեց Դ. Սանասարյանը։

Չնայած Դավիթ Սանասարյանի հորդորներին, գյուղացիները շարունակում էին պնդել, որ իրենց գործողությունները շարունակելու են մինչև վերջ և պահանջելու են, որպեսզի գյուղապետը հրաժարական ներկայացնի։

Դավիթ Սանասարյանը գյուղից հեռացավ, սակայն գյուղացիները շարունակում են մնալ փողոցում։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս