Բաժիններ՝

«Կոռումպացված ոստիկաններ, դուք հաջորդն եք: Միայն փորձեք զբաղվել թմրավաճառությամբ, և ես ձեզ կամորձատեմ». Ռոդրիգո Դուտերտե

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն սպառնացել է ամորձատել ոստիկանության այն աշխատակիցներին, որոնք երկրում ներքաշված են թմրավաճառության մեջ: Ապրիլի 12-ին այս մասին հայտնել է Manila Bulletin թերթը։

«Կոռումպացված ոստիկաններ, դուք հաջորդն եք: Միայն փորձեք զբաղվել թմրավաճառությամբ, եւ ես ձեզ կամորձատեմ»,- հայտարարել է Ֆիլիպինների ղեկավարն Արեւմտյան Նեգրոսի նահանգում ունեցած ելույթի ժամանակ: Դուտերտեն ընդգծել է, որ իրավապահ արմինների աշխատակիցների պաշտպանությունը մնում է իր գերակայությունը, սակայն ինքը մտադիր է «առաջինը հարված հասցնել» այն ոստիկաններին, որոնք խախտում են օրենքը:

2016 թվականին Դուտերտեն Ֆիլիպիններում խիստ արշավ է նախաձեռնել թմրանյութերի տարածման դեմ: Ոստիկանության տվյալներով՝ երկրում արտադատ դատաստանների զոհ է դարձել շուրջ 3 հազար մարդ, որոնք անմիջականորեն կապված են եղել թմրավաճառության հետ կամ կասկածվել են դրան մասնակցելու մեջ:

Դուտերտեի դիրքորոշումը վրդովմունք է առաջացրել արտասահմանում, մարդու իրավունքների բնագավառում ՄԱԿ-ի փորձագետները պահանջել են դադարեցնել կասկածյալների մահապատիժները, որոնց նկատմամբ դատական քննություններ չեն անցկացվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս