Ասանժի արտահանձնման դեմ հանրագիրը 42 հազարից ավելի ստորագրություն է հավաքել
WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի ԱՄՆ արտահանձնումը թույլ չտալու պահանջով Մեծ Բրիտանիայի իշխանություններին հասցեագրված հանրագիրը, որը կոչ է արել պաշտպանել ամերկացի դերասանուհի եւ մոդել Պամելա Անդերսոնը, ավելի քան 42 հազար ստորագրություն է հավաքել։
«Էկվադորի կառավարությանը եւ Մեծ Բրիտանիայի կառավարությանը մեր պահանջն է՝ Ասանժին չարտահանձնե՛լ ԱՄՆ-ին»,-ասված է ուղերձում, որը զետեղված է DIEM25 հանուն ժողովրդավարության համաեվրոպական շարժման կայքում, որը 2016 թվականին հիմնել է Հունաստանի ֆինանսների նախկին նախարար Յանիս Վարուֆակիսը:
ԱՄՆ-ն այժմ Ասանժին մեղադրում է նախկին զինծառայող Չելսի Մենինգի հետ նախահամաձայնության եւ հափշտակված ծառայողական փաստաթղթերի հրապարակման մեջ:
ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հայտնել է, որ մեղադրական դատավճռի կայացման դեպքում Ասանժին սպառնում է մինչեւ հինգ տարվա բանտարկություն: Լոնդոնի դատարանի որոշման համաձայն, ԱՄՆ-ը մինչեւ հունիսի 12-ը պետք է Մեծ Բրիտանիային փաստաթղթեր ներկայացնի Ասանժի արտահանձնման վերաբերյալ:
Օրենքի համաձայն, լրտեսության մեջ մեղադրվելու դեպքում ԱՄՆ-ում WikiLeaks-ի հիմնադիրին կարող է սպառնալ մահապատի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: