«Դրա մասին ոչ ոք չգրեց». Ծառուկյանի ակնարկը՝ Փաշինյանին. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երբ ֆրանսիացիները (նկատի ունի Երեւանի կոնյակի գործարանը) հայտարարեցին, որ խաղողի մթերման գինը 10 դրամով բարձրացնում են, բոլորը դրա մասին գրեցին, խոսեցին, բայց որ Ծառուկյանը անցյալ տարի խաղողը մթերում էր 150 դրամով, դրա մասին ոչ ոք չգրեց: Ես դրանից նեղացած չեմ, ես դա անում եմ, որ մարդիկ կարողանան գոնե մի քանի դրամ ավել վաստակել, իրենց երեխաների համար հացի փող ունենան»,- Մասիսում Արարատի մարզի խաղողագործների հետ հանդիպմանը հայտարարել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Ծառուկյանի ակնարկն ակնհայտորեն վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով առաջինն էր հրապարակել խաղողի մթերման գինը 10 դրամով բարձրացնելու ԵԿԳ որոշման մասին, այն դեպքում, երբ անցյալ տարվա աշնանը ոչինչ չասաց այն մասին, որ Ծառուկյանին պատկանող «Նոյ» գործարանը խաղողը 10 դրամով թանկ է մթերում, քան ԵԿԳ-ն»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: