Բաժիններ՝

Գործարար Դավիթ Երեմյանը ՝ «Սպայկա» ընկերությանն առնչվող  աղմկոտ դեպքերի մասին

Գործարար Դավիթ Երեմյանը, ով հանդիսանում է «Երեմյան պրոջեքթ» ընկերության հիմնադիր տնօրենը   և  իր «Երևան պանդոկ» ռեստորանային ցանցի,  «Շերեփի» ու «Լավաշ» ռեստորանների գործունեությամբ է զբաղվում, 168.am-ի հետ զրույցում անդրադարձել է «Սպայկա» ընկերության շուրջ ծավալվող իրադարձություններին և   հետևյալ կարծիքն է հայտնել.

«Ինֆորմացված չեմ և շատ քիչ եմ հետևում լրահոսին, որպեսզի  իմ  մեկնաբանության մեջ նաև գնահատականներ տամ, բայց   բնական է, որ որպես գործարար՝ «Սպայկա» ընկերության շուրջ ստեղծված պատմությունը ինձ համար հաճելի չէ: Ես այս ամենը կողքից՝ որպես գործարար եմ դիտարկում… գործարարի նկատմամբ  այնպիսի գործողություններ է իրականացվում  (կալանավորումը նկատի ունի,- Ս.Բ.)  ես նայում էի եթերով ու  ինձ դրանից, բնականաբար,  լավ չեմ զգացել:  Օրենքի առջև, այո, հավասար ենք բոլորս  և պարտավոր ենք մեր պարտականությունները պատշաճ կատարել, բայց պետք է նկատի ունենալ՝  գործարարները այն մարդիկ են, այն ռեսուրսն է, որ զարգացնում է մեր երկիրը, տնտեսությունը առաջ է մղում,  և այս հանգամանքը պետք է հաշվի առնել, ինձ թվում է՝ ինչ-որ դեպքերում նաև աջակցել էր պետք գործարարին»:

Դավիթ Երեմյանն  այն  կարծիքին է, որ բոլոր դեպքերում կառուցողական դաշտում կարելի է նաև իրավիճակը շտկել.

«Իրավական մասով, թե  ինչ կա դրա տակ, ինչ խնդիրներ են առաջ եկել, ով ինչում է թերացել, ես չգիտեմ, ծանոթ չեմ գործի նյութերին, ուստի զերծ կմնամ մեկնաբանություններից, բայց  իրավիճակից ելքերը տարբեր են, ինձ համար հայտնի չէ, ինչո՞ւ է այս ճանապարհը ընտրվել»:

Կարդացեք նաև

Սյուզի Բադոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս