Բաժիններ՝

Մեյը և Մերկելը Բեռլինում քննարկել են Brexit-ի հետաձգումը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ապրիլի 9-ին Բեռլինում կայացած աշխատանքային նախաճաշի ընթացքում քննարկել են Brexit-ի հետաձգման հարցը: Այդ մասին հայտնել է բրիտանական կառավարության ղեկավարի դիվանատունը:

«ԵՄ-ի վաղվա գագաթնաժողովի նախաշեմին ղեկավարները քննարկեցին (ԵՄ-ի մասին Լիսաբոնի պայմանագրի) 50-րդ հոդվածի գործողությունը մինչեւ հունիսի 30-ը երկարացնելու վերաբերյալ Մեծ Բրիտանիայի խնդրանքը՝ այն ավելի վաղ ժամկետ տեղափոխելու հնարավորությամբ, եթե համաձայնագիրը վավերացվի ավելի շուտ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Դիվանատանը նշել են, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը կանցլերին տեղկացրել է այն «քայլերի մասին, որոնք բրիտանական կառավարությունը կատարում է Brexit-ի գործընթացը հաջողությամբ ավարտելու համար», եւ Մերկելին իրազեկել է ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության հետ թորիների կաբինետի շարունակվող բանակցությունների մասին:

«Ղեկավարները կարեւորել են ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի կանոնակարգված դուրս գալու ապահովումը»,-ընդգծել են Մեյի գրասենյակում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս