Արցախի հանրապետության ոստիկանության պետը հանձնարականներ է տվել
Սույն թվականի ապրիլի 9-ին Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանը ոստիկանության պետի տեղակալների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության տարածքային ստորաբաժանումների պատասխանատուների հետ։
Հիմնականում կանգ առնելով ոստիկանության ծառայության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, ոստիկանության պետը հանձնարարեց ըստ տարածքային ստորաբաժանումների իրականացվող` ընթացիկ տարվա 1-ին եռամսյակի կատարած աշխատանքների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների քննարկման ընթացքում մանրակրկիտ վերլուծության ենթարկել արձանագրած ցուցանիշները և հատուկ կանգ առնել չբացահայտված հանցագործությունների բացահայտման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։
Ոստիկանության պետը ներկաների ուշադրությունը հրավիրեց նաև ոստիկանության ծառայողների կատարողական կարգապահության էլ ավելի բարձրացման անհրաժեշտությանը և այդ ուղղությամբ կոնկրետ հանձնարականներ տվեց տարածքային ստորաբաժանումների պատասխանատուներին։
Արցախի հանրապետության ոստիկանություն