Մահացել է «բոնդապատումի» դերասանուհի Նադյա Ռեգինը
87 տարեկան հասակում վախճանվել է սերբ դերասանուհի Նադյա Ռեգինը, որը խաղացել է «բոնդապատում»-ում: Այդ մասին հայտնել են կինոսագայի պաշտոնական Twitter-օգտահաշվում:
«Մեր մտքերն այս վշտալի պահին նրա հարազատների ու բարեկամների հետ են»,-նշվում է հայտարարության մեջ: Նադյա Ռեգինը ոչ մեծ դերեր է խաղացել «Սիրով՝ Ռուսաստանից» եւ «Գոլդֆինգեր» ֆիլմերում, որոնք նվիրված են «007 գործակալի» արկածներին:
Ռեգինը ծնվել է սերբական Նիշ քաղաքում: Նա իր դերասանական գործունեությունն սկսել է՝ խաղալով մի քանի եվրոպական կինոնկարներում: Նրան ճանաչում բերեցին բրիտանական ֆիլմերում եւ սերիալներում խաղացած դերերը, ինչից հետո դերասանուհուն հրավիրեցին նկարահանվել «բոնդապատում»-ում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: