«Մինչև Նիկոլն ինքն իրենով մաշվի». Ընդդիմադիր քրեաօլիգարխները հանդիպել են Դուբայում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրի փոխանցմամբ` օրերս Դուբայում հանդիպել են ընդդիմադիր դարձած հայաստանյան քրեաօլիգարխիկ եւ կուսակցական որոշ ներկայացուցիչներ՝ քննարկելու հայաստանյան ֆորսմաժորի դեպքում իրենց քայլերը:

Արձանագրել են, որ այս պահին որեւէ կոնկրետ քայլ չեն ձեռնարկելու։ «Թույլ են տալու, որ զարգացումներն իրենց հունով ընթանան, Նիկոլն ինքն իրենով մաշվի, չի լինելու նաեւ փողոցային պայքար, հնարավորություն է տրվելու ԱԺ-ին` ինքն իրեն «բաղդատվի-զտվի», ինչպես կասեր Գրիգորիչը»,- ասաց մեր աղբյուրը:

Ի դեպ, հավաքվածները խնդիր ունեն լիդերի հարցում, համաձայնություն դեռ չկա, եւ հարցն այս փուլում չեն արծարծում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս