Նիկոլ Փաշինյանի հայրը՝ իր ազգականի չարաշահման մասին. araratnews.am
Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ իր անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իր մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով:
Քանի որ իրավապահները լռում են, Araratnews.am-ը զանգահարել է Նիկոլ Փաշինյանի հորը՝ Վովա Փաշինյանին՝ տեղեկանալու, թե արդյոք հավաստի՞ են այն լուրերը, որ քրեական գործ է հարուցվել Փաշինյանի մորաքրոջ տղայի դեմ, որը անտառագողությամբ է զբաղվել:
«Ես տեղեկություն չունեմ, նոր թերթում կարդացի: Բայց ասեմ, որ իմ մորքուրի տղաներից որեւէ մեկը նման գործողություն չի կատարել»,- ասաց վարչապետի հայրը:
Վովա Փաշինյանն ասաց, որ որդու հետ չի խոսել տեղի ունեցածի մասին, քանի որ նա շատ զբաղված է, չի ուզում անհանգստացնել նրան: «Ես տեղյակ չեմ՝ ում մասին է խոսքը»՝ վստահեցրեց հայրը, ապա շարունակեց՝ Փաշինյանի մորաքրոջ տղաների հետ այս դեպքը կապ չունի:
Հարցին՝ Վովա Փաշինյանը չգիտի՞, թե իր բարեկամներն ինչով են զբաղվում, ի վերջո, հատկապես գյուղերում, մարզերում բոլորն իրար լավ են ճանաչում, ի պատասխան նա ասաց. «Նայած ինչ բարեկամ: Էս վերջերս այնքան բարեկամ է դուրս եկել, որ կյանքում չենք էլ լսել»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: