Բաժիններ՝

Boeing-ում խոստովանել են ծրագրային ապահովման ևս մեկ խափանումը 737 MAX ինքնաթիռներում. WP

Boeing կորպորացիան խոստովանել է ծրագրային ապահովման (ԾԱ) եւս մեկ խափանման առկայությունը 737 MAX ինքնաթիռներում, բացի մանեւրայնության բնութագրի բարելավման համակարգում MCAS (Maneuvering Characteristics Augmentation System) եղած սխալից: Այդ մասին  հայտնել Է The Washington Post (WP) թերթը:

«Մենք միջոցներ ենք ձեռնարկում, որպեսզի լիովին ազատվենք այդ հարաբերականորեն աննշան խնդրից, եւ մենք արդեն ունենք լուծումը»,- մեջբերում Է հրատարակությունն ընկերության հայտարարությունը:

Մինդեռ Boeing-ի աղբյուրները, որոնք խոսել են անունները չհայտնելու պայմանով, WP-ին ասել են, որ խոսքը վերաբերում Է այն խափանմանը, որը կրիտիկական սպառնալիք Է ներկայացնում թռիչքների անվտանգության համար: Այդ տվյալների համաձայն՝ ծրագրային ապահովման հենց երկրորդ խնդիրի հայտնաբերման պատճառով Է, որ ընկերությունը չի կարողացել սահմանված ժամկետում դրա նորացումը տրամադրել ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչության քննարկմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս