Բաժիններ՝

Հունաստանի վարչապետը 28 տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Հյուսիսային Մակեդոնիա

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասն այցով ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիե: Այդ մասին հայտնել է «Կատիմերինի» հունական թերթը:

Սա Հունաստանի վարչապետի առաջին պաշտոնական այցն է այս երկիր այն պահից ի վեր, երբ 1991 թվականին Մակեդոնիայի Հանրապետությունը հայտարարեց անկախության մասին: Ցիպրասին օդանավակայանում դիմավորել է Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաեւը:

Սպասվում է, որ Ցիպրասի այցը թույլ կտա ամրապնդել երկու երկրների միջեւ կապերը: Վարչապետին ուղեւորության ընթացքում ուղեկցում են հունական բիզնեսի հարյուրից ավելի ներկայացուցիչներ եւ նախարարների կաբինետի տասն անդամներ: Կողմերը, ինչպես սպասվում է, համաձայնագրեր կստորագրեն տրանսպորտի, պաշտպանության, ենթակառուցվածքի եւ տնտեսության վերաբերյալ:

2019 թվականի փետրվարի սկզբին Հունաստանի խորհրդարանը Մակեդոնիայի անվանումը փոխելու վերաբերյալ որոշումից հետո հավանություն է տվել այն միջոցառմանը, որը երկրին թույլ Է տալիս դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: Հունաստանը Մակեդոնիայի անվանման շուրջ վեճերի պատճառով ՆԱՏՕ-ին երկրի անդամակցությունն արգելափակում էր ավելի քան տասը տարի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս