Բաժիններ՝

Ղազախստանը կշարունակի բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը. Տոկաև

Ղազախստանը կշարունակի վարել բազմավեկտոր արտաքին քաղաքականություն՝ զարգացնելով համագործակցությունը Ռուսաստանի, Չինաստանի, Եվրոպայի, ԱՄՆ-ի, Կենտրոնական Ասիայի եւ իսլամական աշխարհի հետ: Այդ մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը:

«Արտաքին քաղաքականության մեջ Ղազախստանը մեծ նշանակություն է տալիս Ռուսաստանի, Չինաստանի, Եվրոպայի, ԱՄՆ-ի, Կենտրոնական Ասիայի եւ իսլամական աշխարհի հետ համագործակցությանը: Բացի այդ, Ղազախստանում անկախության ձեռքբերումից հետո սկսվել են մի շարք ինտեգրացիոն գործընթացներ:

Այդ ավանդույթը մնում է անփոփոխ, մեր քաղաքականությունը չի փոխվում: Բազմավեկտոր ռազմավարությունը գերակա է մնում Ղազախստանի դիվանագիտության համար»,-ասել է Տոկաեւը՝ նոր պաշտոնում իր առաջին հարցազրույցում, որը նա տվել է «Եգեմեն Ղազախստան» եւ «Այքըն» ղազախալեզու հրատարակություններին:

Տոկաեւն ընդգծել է, որ արտաքին քաղաքականության մեջ բազմավեկտոր մոտեցումը, որը Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի կողմից ընտրվել է անկախության ձեռքբերումից հետո, օգնեց երկրին՝ խուսափել միջպետական ու տարածաշրջանային հակամարտություններից:

Բացի այդ, նրա խոսքով՝ այդ քաղաքականության շնորհիվ աշխարհը Ղազախստանը ճանաչեց որպես խաղաղարար պետություն: «Այսօր խաղաղարար առաքելությունը երկրի արտաքին քաղաքականության գերակայությունն է»,-եզրափակել է Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս