Նազենի Ղարիբյանն աշխատանքից ազատել է Կոնստանտին Օրբելյանին
«ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունների կատարող Նազենի Ղարիբյանը մարտի 28-ի երեկոյան աշխատանքից ազատել է Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Կոնստանտին Օրբելյանին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի PR մենեջեր Վահագն Զաքարյանը:
«Նազենի Ղարիբյանի 28.03.2019թ Կոնստանտին Օրբելյանին ազատել են զբաղեցրած պաշտոնից: Այս հրամանը արդեն ստացել է մաեստրոն»,- մանրամասնեց Վահագն Զաքարյանը:
Նշենք, որ այսօր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում աշխարհահռչակ ՍԱՆՇԱ Գրուպի կողմից մեր թատրոնի բալետային թատերախմբին կնվիրաբերվի մեծաքանակ թանկարժեք բալետային հանդերձանք և անհրաժեշտ պարագաներ: Թատրոնում տեղի կունենա իրերի հանձնման հանդիսավոր արարողությունը, որի ժամանակ Վահագն Զաքարյանի փոխանցմամբ՝ Կոնստանտին Օրբելյանը կանդրադառնա իր ազատման պատճառներին:
Անի Կարապետյան