2018 թվականին դիրքերում զոհված զինծառայող Վաչեի Չիլինգարյանի մայրը երեխա է ունեցել
2018 թվականի հունվարի 7-ին մարտական դիրքերում զոհված ժամկետային զինծառայող Վաչե Չիլինգարյանը եղբայր է ունեցել: Փոքրիկը լույս աշխարհ է եկել երեկ՝ մարտի 28-ին:
168.am-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանն ասաց, որ փոքրիկի մայրիկի հետ երեկ է խոսել, շնորհավորել է:
«Շատ հուզված էր, միայն շնորհավորել եմ, շատ չեմ խոսել՝ հասկանալով մոր հոգեվիճակը: Ուրախ եմ այդ ընտանիքի համար, գոնե փոքրիկով կսփոփվեն, Վաչեն իրենց տան մինուճար տղան էր, ուներ երկու քույր»,- ասաց Սուլիկո Շուշանյանը:
Շողակաթ համայնքի ղեկավարը նաև նշեց, որ Վաչեի հայրը 41 տարեկան է, մայրը՝ 39:
«Երիտասարդ ընտանիք են, կուրախանան իրենց փոքրիկ Վաչեով»,- ասաց մեր զրուցակիցը:
Հւշեցնենք, որ Վաչե Չիլինգարյանը 19 տարեկան էր և զոհվել էր Արցախում՝ դիրքերում ընկերոջն օգնության հասնելու պահին:
Զվարթ Խաչատրյան