Բաժիններ՝

«Հնարավոր չէ, որ 190 դրամով կաթ մթերեն, դա շոու է՝ վարչապետի աչքին լավ երևալու համար». Սարգիս Սեդրակյանը՝ «Սպայկային»

«Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Սեդրակյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Սպայկա» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանի այն հայտարարությանը, թե կաթի մթերման բնագավառում տեղի է ունենում հեղափոխություն՝ 1 լիտրի համար իրենք վճարում են 190 դրամ, փոխարենը՝ միշտ եղել է 110-120 դրամ, ասաց.

«Հնարավոր չէ, որ 190 դրամով կաթ մթերեն, դա շոու է՝ վարչապետի աչքին լավ երևալու համար: Դեռ մի բան էլ վարչապետը ժողովրդին կասի՝ տեսե՛ք, խոսել եմ՝ 190 դրամով են ընդունում: Շատ հարցեր կան, այդ թվում՝ կաթի յուղայնությունը: Կարևոր է նաև այն, թե ի՞նչ կով է, ո՞ւմ զավակն է, ծնողները ժամանակին եղե՞լ են կաթնատու, հիվանդություն ունեցե՞լ են, թե՞ ոչ: Կարևոր է այն, թե ի՞նչ են ուտում»:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս