Բաժիններ՝

ԱՄՆ-ում հավաստել են, որ Չինաստանն աննախադեպ զիջումներ է արել տեխնոլոգիական ոլորտում. Reuters

Չինաստանը տեխնոլոգիական ոլորտում աննախադեպ զիջումներ է արել ԱՄՆ-ին մի ամբողջ շարք հարցերի շուրջը, ներառյալ նահանջը ՉԺՀ-ում աշխատող ամերիկյան ընկերություններին տեխնոլոգիաները հանձնելու հարկադրումից, որպեսզի արագացնի առեւտրի շուրջը բանակցությունների ընթացքը: Այդ մասին Reuters գործակալությանը հայտնել են ԱՄՆ-ի կառավարությունում աշխատող չորս բարձրաստիճան աղբյուրներ:

Աղբյուրներից մեկի խոսքով՝ Պեկինի նոր առաջարկությունները ենթադրում են ավելի ընդգրկուն փոփոխություններ, քան այն պայմանները, որոնք ավելի վաղ շարադրվել են չինական կողմից:

«Եթե նայենք մեկամսյա վաղեմության տեքստերը եւ դրանք համեմատենք այսօրվա տեքստերի հետ, ապա մենք քայլ առաջ ենք արել բոլոր ոլորտներում: Սակայն մենք տակավին չենք հասել այն ամենին, ինչ ցանկանում ենք»,- հայտարարել է գործակալության զրուցակիցներից մեկն անունը չհայտնելու պայմանով: Ավելի վաղ տեղեկացվել է, որ ԱՄՆ-ի եւ Չինաստանի առեւտրի վերաբերյալ գրավոր համաձայնագրի վրա աշխատանքը կատարվում է վեց ուղղությամբ. տեխնոլոգիաների հարկադրական հանձնում եւ կիբեռանվտանգություն, մտավոր սեփականության իրավունքներ, ծառայություններ, արժույթ, գյուղատնտեսություն, ինչպես նաեւ առեւտրի ոչ տարիֆային արգելքներ, հաղորդել է «Իներֆաքս» գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս