ԱՊՀ-ի գործկոմի ղեկավարն անհրաժեշտ է համարել ավելացնել ազգային արժույթներով կատարվող հաշվարկները
Ազգային արժույթներով կատարվող հաշվարկների ավելացումը ֆինանսական ոլորտի առավել հրատապ խնդիրն է ԱՊՀ-ի մասնակից երկրների համար: Այդ մասին հայտարարել է ԱՊՀ-ի գործկոմի ղեկավար Սերգեյ Լեբեդեւը: Մարտի 28-ին Տաշքենդում բացվել է միջազգային ֆինանսաբանկային համաժողովը, որին մասնակցում են գրեթե 20 երկրներից ժամանակ 400-ից ավելի ներկայացուցիչներ:
Որպես միջոցառման կազմակերպիչներ հանդես են եկել ուզբեկական «SAIPRO տեղեկատվական-վարկանիշային գործակալություն» ՍՊԸ-ն եւ ԱՊՀ-ի ֆինանսաբանկային խորհուրդը:
«Միտված լինելով ապագային՝ մենք ձեռնամուխ ենք եղել մինչեւ 2030 թվականն ընկած ժամանակաշրջանի համար ԱՊՀ-ի տնտեսական զարգացման ռազմավարության նախագծի մշակմանը:
Ֆինանսական ոլորտում հեռանկարում առավել հրատապ խնդիրն ԱՊՀ-ի պետությունների ազգային արժույթներով կատարվող հաշվարկների ավելացումն է»,-ասել է Լեբեդեւը՝ ելույթ ունենալով համաժողովի բացմանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: