Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. կա 1 զոհ, 3 վիրավոր

Մարտի 27-ին, ժամը 22:28-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կորյունի և Հերացու փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Հերացու փողոցի թիվ 2ա շենքի մոտակայքում բախվել են «Nissan» և «ՎԱԶ 21-06» (վարորդ՝ Ա.Մ., ծնված 1961թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, այնուհետև՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Ուղևոր Օ.Է.-ն (ծնված 2003թ.) ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից և հոսպիտալացվել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, այնուհետև՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:

Փրկարարները «ՎԱԶ 21-06» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջիններս հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, սակայն ուղևորը հոսպիտալացման ճանապարհին մահացել է, իսկ վարորդը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 

Տեսանյութեր

Լրահոս