Բաժիններ՝

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի հայտարարությունը

2019 թվականի օգոստոսի 5-17-ը կայանալու են համահայկական մարզական 7-րդ խաղերը։

ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվել է կազմկոմիտե՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ։

Համահայկական նշանակության նման  բացառիկ միջոցառումն այս տարի առաջին անգամ անցկացվելու է միաժամանակ  Հայաստանում և Արցախում։ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն պատմական այս փուլում առավել քան կարևորում է խաղերի պաշտոնական մեկնարկն Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում՝ որպես համահայկական միասնականության և համերաշխության ապացույց։

Բացման արարողությունը և մրցումային երեք օրերը տեղի կունենան Ստեփանակերտում՝ օգոստոսի 5-8-ը: Մրցումային հաջորդ օրերը և եզրափակիչ հանդիպումները կանցկացվեն Երևանում՝ օգոստոսի 9-17-ը։ Փակման  և պարգևատրման արարողությունը, ավանդույթի համաձայն, տեղի կունենա Ազատության հրապարակում՝ օգոստոսի 17-ին։

Կարդացեք նաև

Աշխարհի տարբեր ծայրերից, սփյուռքի հայաշատ համայնքներից սպասվում է հազարավոր մարզիկների, մարզիչների, երկրպագուների մասնակցություն Համահայկական խաղերին, այցելություն Արցախ և Հայաստան։

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն այսօրվանից ձեռնամուխ է լինում կազմակերպչական աշխատանքներին։ ՀՀ կառավարության և Արցախի իշխանությունների անվերապահ աջակցությամբ  մենք համահայկական նշանակության այս միջոցառումը կազմակերպելու ենք ամենաբարձր մակարդակով։

Համահայկական խաղերի համաշխարհային  կոմիտեի նախագահ՝

Իշխան Զաքարյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս